Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/5/2026
share

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ու դադարեցրել Իջևանի Անկախության փողոցում գտնվող 201.6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը։ Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող այս հերթական հողամասը կվերադարձվի համայնքին։ Սա դատախազական ներգործության արդյունքում Իջևանին վերադարձվող միակ տարածքը չէ. մինչ օրս քաղաքային զբոսայգուց ապօրինի օտարված կամ ծանրաբեռնված տասնյակից ավելի հողամասեր արդեն իսկ հետ են վերցվել հօգուտ համայնքի:

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 18-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Անկախության փողոց թիվ 1/61 հասցեում գտնվող՝ 201.6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով: Հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 1 միլիոն 377 հազար դրամ է:

 

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի մայիսի 11-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել է Անկախության փողոց թիվ 1/61 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:

 

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հերթական հողամասը կվերադարձվի համայնքին:

 

Հիշեցնենք, որ մինչ այսօր Իջևան համայնքին են վերադարձվել Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու հետևյալ գույքերը՝

 

  1. Վալանսի փողոց թիվ 1/30 հասցեում գտնվող՝ 0.04 հա մակերեսով հողամասը,
  2. Թատերական փողոց 18 հասցեում գտնվող՝ 19 քմ մակերեսով հողամասը,
  3. Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող՝ 350.1 քմ մակերեսով հողամասը,
  4. Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող՝ 19.8 քմ մակերեսով հողամասը,
  5. Անկախության փողոց 1/55 հասցեում գտնվող՝ 436 քմ մակերեսով հողամասը,
  6. Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0.06 հա մակերեսով հողամասը,
  7. Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.001 հա մակերեսով հողամասը,
  8. Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը,
  9. Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը,
  10. Թատերական փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,
  11. Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,
  12. Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասը,
  13. Թատերական 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասը:
  14. Թատերական 18/2 հասցեում գտնվող՝ 12 քմ մակերեսով հողամասը:

 

Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը․ Գլխավոր դատախազություն

facebook sharing button facebook