Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/5/2026
share

Դիմակավորված անձանց տեսանյութը իրավապաշտպանը հիբրիդային հարձակում է որակել

Այսօր՝ մայիսի 18-ին, համացանցում շրջանառվեց մի տեսանյութ, որտեղ դիմակավորված անձինք արցախյան բարբառին մոտ բարբառով սպառնում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասելով, որ «ջրելու են» նրան, որովհետև խաբել է արցախցիներին։

Այս տեսանյութի շրջանառումից հետո Նիկոլ Փաշինյանը տեսանյութ հրապարակեց, որտեղ տեսանյութի հեղինակներին մեղադրեց Արցախից փախչելու, հայ զինվորներին թիկունքից խփելու մեջ, ապա սպառնաց  գտնել նրանց։

Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը ևս տեսանյութ հրապարակեց կոչ անելով չտվել սադրանքներին, հայտարարելով, որ այդ տեսանյութում «ռուսական» ձեռագիր կա։ Ըստ Իոաննիսյանի՝ տեսանյութի նպատակը ղարաբաղիներին թիրախավորելն է։

Չնայած իրավապաշտպանի հորդորին վարչապետի թիմի անդամները ևս հետ չմնացին տեսանյութի վերաբերյալ հայտարարություններ անելուց․ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Աժ պատգամավորներ Հայկ Կոնջոյանը, Վահագն Ալեքսանյանը և այլոք հանդես եկան հրապարակումներով՝ տեսանյութի հեղինակներին անվանելով «փթիր», «փսլինք» և այլն։

6 / 6
6 / 6
6 / 6
The Woods
The Woods
The Woods
facebook sharing button facebook