Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/5/2026
share

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են «Սուրբ Հովհաննես» մատուռից

Մայիսի 17-ին, ժամը 15։18-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրից «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

facebook sharing button facebook