Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/5/2026
share

Իշխող ուժի կողմնակիցների կողմից վարչական ռեսուրսի չարաշահման ակնհայտ դեպքերը պետք է ստանա իշխող ուժի քաղաքական գնահատականը․ Գեմաֆին Գասպարյան

Բուն TV-ի գործադիր տնօրեն Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Իշխող ուժի կողմնակիցների կողմից վարչական ռեսուրսի չարաշահման ակնհայտ դեպքերը (Արագածոտնում դպրոցականների և ուսուցիչների դասերի ժամին քաղաքական միջոցառման մասնակցություն, թաղապետի հրահանգով ՔՊ պաստառների փակցնելը տարբեր հանրային սննդի և առևտրի օբյեկտների վրա աշխատանքային ժամին աշխատակիցների ներգրավմամբ և, նաև, սեփականատերերի դժգոհության ուղեկցմամբ, պաշտոնական դիրքի չարաշահմամբ դասախոսներին և ուսանողներին քաղաքական հավաքի մասնակցության պարտադրանքը) պետք է խիստ կարճ ժամկետում ստանա իշխող ուժի քաղաքական գնահատականը, ինչպես նաև պետական մարմինների իրավական գնահատականը, հակառակ դեպքում տարբեր ուժերի կողմից «փափագված» և ամիսներ շարունակ գեներացված «ընտրություններն ապալեգիտիմացնելու» գործընթացը կստանա «միս և արյուն», իսկ «ոչ լեգիտիմ ընտրությունների» միջոցով «ձևավորված իշխանության» խոսույթն ու համոզումը հենց Հայաստանի Հանրապետությանն է վնաս և միայն ձեռնտու է այն արտաքին խաղացողներին, որոնք այս հանգամանքի գործադրմամբ ունենալու են մեծ լծակներ ու ազդեցություններ, քան ունեն հիմա։

Պետք չի օժանդակել ուրիշների խաղին, էդ ոչ ՀՀ-ին է պետք, ոչ էլ ակնհայտորեն առաջատար քաղաքական ուժին, միայն վնաս է»։

facebook sharing button facebook