Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
16/5/2026
share

2025 թ-ին գործունեությունը դադարեցված «Իջևան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդ» անվամբ գործող էջը իրականացնում է կուսակցական քարոզչություն

Իջևանի Ջայնը ահազանգում է, որ  «Իջևան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդ անվամբ գործող էջը իրականացնում է կուսակցական քարոզչություն։

Խորհուրդը ձևավորվել է 2025 թվականին և կատարել մի շարք ծրագրեր, որոնք ստացել են համայնքապետարանի ֆինանսական աջակցությունը։

Կարճ ժամանակում խորհրդի կամավորների՝ սեփական համայնքին նվիրված աշխատանքը գնահատվել է նաև բնակիչների կողմից, և էջը ձեռք է բերել ավելի քան 2500 հետևորդ։

2025 թվականի վերջին խորհրդի գործունեությունը դադարեցվեց՝ առանց հստակ և հանրային պարզաբանման»,- Էջում կա ընդամենը 6 հրապարակում որից մեկն է 2025 թվականի, մի քանի հրապարակում ամեն ամիս իսկ երկու օր առաջ ակտիվացել է հրապարակելով տարբեր վիդեոներ և ֆոտոներ։

«Բազմաթիվ երիտասարդներ խորհրդին էին միացել, քանի որ այն ներկայացվում էր որպես ոչ քաղաքական և անկախ մարմին։ Սակայն այժմ, երբ խորհուրդը պաշտոնապես չի գործում, խորհրդի էջը, խորհրդի անունից, իրականացնում է կուսակցական քարոզչություն։

Խորհրդի նախկին անդամները անթույլատրելի են համարում իրենց անունից տարածվող քարոզչությունը, ինչպես նաև իրենց լուսանկարների օգտագործմամբ հանրությանը մանիպուլացնելու երևույթը, քանի որ նրանք միացել էին ոչ թե քաղաքական կուսակցության երիտթևի այլ համայնքային խնդիրները լուծող կառույցի։

Այժմ մեր լուսանկարներն ու մասնակցությամբ ձևավորված հանրային հարթակը օգտագործվում են քաղաքական նպատակներով՝ առանց մեր համաձայնության և դիրքորոշման։

Սույն արարքը ոչ միայն անթույլատրելի է նախկին անդամների համար, այլ նաև խնդրահարույց է օրենքի տեսանկյունից, քանի որ համայնքապետարանի աջակցությունը ստացած, նրա լոգոն ու անունը կրող կառույցը կուսակցական քարոզչությամբ է զբաղվում։

Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրություն, որպեսզի ուսումնասորեն բարձրաձայնված խնդիրը և կատարեն անհրաժեշտ քայլերը։Անհրաժեշտության դեպքում կտրամադրենք նաև հավելյալ տեղեկատվություն»․ Իջևանի ձայնը

facebook sharing button facebook