Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
16/5/2026
share

Վարորդական իրավունքի վերականգնում՝ առանց քննության. Փաշինյանը հայտնել է նոր նախագծի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց վերաբերող նոր օրենսդրական նախաձեռնության մասին, որը մշակվել է երկարատև քննարկումների արդյունքում։

Ըստ առաջարկվող կարգավորման՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները զրկվելուց մեկ տարի անց հնարավորություն կունենան վերականգնել այն առանց քննություն հանձնելու՝ վճարելով միայն համապատասխան պետական տուրքը։ Մանավորապես գրել է ՝

«երկարատեւ քննարկումներից հետո վարորդական իրավունքից զրկված անձանց առաջարկել ենք հետեւյալը։

Վարորդական իրավունքից զրկված անձինք զրկվելուց 1 տարի անց կարող են առանց քննության վերականգնել իրենց իրավունքը՝ վճարելով համապատասխան տուրք:

Վերականգնումից հետո սահմանվում է մեկամյա փորձաշրջան։ Այդ մեկ տարվա համար վարորդին տրվելու է 6 բալ:

Եթե այդ մեկ տարվա ընթացքում վարորդը չի սպառում այդ վեց բալը կամ չի զրկվում վարորդական իրավունքից, ապա հաջորդ տարի կրկին ստանում է 13 բալ, իսկ եթե սպառում է 6 բալը կամ զրկվում է, ապա 1 տարի չի կարող վարել և իրավունքը կարող է վերականգնել միայն քննությունների միջոցով:

Սիրելի՛ քաղաքացիներ,

շուտով իմ այս էջում այս հարցով կտեղադրվի հարցում։ Խնդրում եմ արտահայտել Ձեր դիրքորոշումը՝ «կողմ» կամ «դեմ» քվեարկությամբ։ Քվեարկությունը կտեւի 48 ժամ»․ Նիկոլ Փաշինյան 

facebook sharing button facebook