Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
16/5/2026
share

Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը միջոոցառումներ է ձեռնարկում Երևանի Փարպեցի փողոցում մայիսի 16-ի գիշերը տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից՝ նշելով, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ «Փարպեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ։ Տուժած անձինք չկան»,-նշել են ՆԳՆ-ից։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ մայիսի 16-ին ժամը 01:50-ի սահմաններում Փարպեցի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
 

facebook sharing button facebook