
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը ձայնագրություն է հրապարակել, որտեղ, ըստ նրա, Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի աշխատակիցը ուսանողներին տեղեկացնում է վարչապետի այցի և «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավին մասնակցելու մասին։
Ձայնագրությունում կինը ուսանողներին ասում է, որ հաջորդ օրը պետք է հավաքվեն հրապարակում, նշելով, որ իրեն «հանձնարարել են», և ինքն էլ այդ հանձնարարությունը փոխանցում է ուսանողներին։ Մեկ այլ հատվածում նա ասում է, որ «հանձնարարված է, որ մաքսիմալ շատ լինեն»։
Իշխող ուժն առայժմ չի արձագանքել։

