
Թումանյանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային տարածքներում հիվանդությունների և վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով մասնաճյուղի տարածքներում կիրառվելքւ է թունաքիմիկատ, որը վտանգավոր է նաև ընտանի կենդանիների համար։
Ոստի խնդրում ենք նշված և հարակից տարածքներում արգելել ընտանի կենդանիների արածեցումը։
1․ Մոտկորի անտառտնտեսության 1-ին քառակուսու տեղամաս 210 /Շամուտ/
2․ Մոտկորի անտառտնտեսության 6-րդ քառակուսու տեղամաս 6 /Աթան/
3․ Մոտկորի անտառտնտեսության 4-րդ քառակուսու տեղամաս 104,105 /Ահնիձոր/
4․ Մարցի անտառտնտեսության 3-րդ, 4-րդ քառակուսու տեղամաս 89,97,69 /Քարինջ/
5․ Մարցի անտառտնտեսության 5-րդ քառակուսու տեղամաս 49,55,79 /Մարց/
6․Լորուտի անտառտնտեսության 6-րդ քառակուսու տեղամաս 17, 19, 20 /Մարց հանդամաս/

