Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
15/5/2026
share

Ահազանգ. տնայցեր, ցուցակագրումներ և քողարկված ճնշումներ. ի՞նչ պետք է իմանա ընտրողը

Վերջին օրերին ահազանգեր ենք ստանում այն մասին, որ տարբեր բնակավայրերում մեկնարկել են կազմակերպված տնայցեր։ Քաղաքացիների տներ այցելող անձինք փորձում են կազմել ընտրողների ցուցակներ, ճշտել նրանց քաղաքական նախապատվությունները և հավաքագրել անձնական տվյալներ։

Հիշե՛ք՝ ձեր մասնակցությունը նման «ցուցակագրումներին» ոչ միայն պարտադիր չէ, այլև կարող է վտանգել ձեր գաղտնիությունը։

Նշենք, որ ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով՝ ոչ ոք իրավունք չունի քաղաքացիներից պահանջել անձնագրի տվյալներ, հեռախոսահամար կամ այլ տեղեկություն՝ առանց գրավոր համաձայնության։

Հաճախ ցուցակագրողները ներկայանում են որպես սոցիալական հարցում իրականացնողներ։ Նման դեպքերում իրավունք ունեք պահանջել սոցհացում իրականացնողների համապատասխան վկայականը կամ կարող եք առանց որևէ բացատրության հրաժարվել հարցերին պատասխանելուց։ 

Հայաստանի Ընտրական օրենսգիրքը և Քրեական օրենսգիրքը հստակ սահմանում են պատժիչ միջոցներ նրանց համար, ովքեր փորձում են միջամտել ընտրողի ազատ կամարտահայտմանը։ 

Հիշե՛ք՝ նույնիսկ եթե ձեզ ստիպել են կամ ուղղորդել, քվեախցիկում դուք լիակատար ազատ եք Ձեր ընտրության մեջ։ 

facebook sharing button facebook