Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
15/5/2026
share

6 միլիոն դրամի հայց և ուղիղ եթերով հերքում. Փաշինյանն ընդդեմ Սամվել Կարապետյանի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի դեմ, ինչի մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Հայցի հիմքում Սամվել Կարապետյանի կողմից մայիսի 7-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հնչեցրած   պնդումներն են, թե վարչապետը Չինաստան կատարած այցի ընթացքում հատուկ ռեստորաններում փորձել է հալյուցինոգեն սնկեր և մոտ մեկ տոննա հետը բերել Հայաստան։ Նույն օրը Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ պատրաստվում է դատի տալ Կարապետյանին զրպարտության համար, և արդեն մայիսի 14-ին հայցը մակագրվել է դատավոր Երեմ Եսոյանին։

Վարչապետը պահանջում է Կարապետյանից բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես փոխհատուցում զրպարտություն համարվող տվյալների համար, ինչպես նաև պարտավորեցնել նրան հրապարակայնորեն հերքել հնչեցրած տեղեկությունները։ Հայցադիմումում շեշտվում է հերքման հատուկ կարգը, ըստ որի՝ պատասխանողը պետք է ուղիղ եթերով հայտարարի, որ իր տարածած տեղեկությունները կեղծ են և ամբողջությամբ զրպարտում են ՀՀ վարչապետին։ Հերքումը պետք է իրականացվի յութուբյան առնվազն երեք լրատվամիջոցներով, որոնցից յուրաքանչյուրն ունի նվազագույնը 200 հազար բաժանորդ։ Ըստ պահանջի՝ հերքման տեքստը պետք է ընթերցվի առանց որևէ հավելյալ մեկնաբանության կամ երրորդ անձանց միջամտության, իսկ դրա տեղակայումը, ձևավորումն ու հեռարձակման ժամը չպետք է զիջեն բուն տեղեկատվությանը։ Այն դեպքում, եթե նշված լրատվամիջոցներով հերքումն իրականացնելն անհնար լինի, Սամվել Կարապետյանը պարտավոր կլինի նույն պայմաններով հերքումը հրապարակել սեփական յութուբյան ալիքով։

facebook sharing button facebook