
«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում խուզարկություններ են կատարվել․ կան ձերբակալվածներ։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում»,- հայտնել են կոմիտեից:
Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կատարվում է նախաքննություն։
Վերջին շրջանում պարբերաբար խուզարկություններ են տեղի ունենում ընդդիմադիր ուժերի գրասենյակներում, մասնավորապես «Ուժեղ Հայաստանի»։
Գրեթե ամենօրյա ռեժիմով Հակակոռուպցիոն կոմիտեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձանց մասնակցությամբ ձայնագրություններ է հրապարակում, որոնց հիմքով ընտրակաշառք տալու/ստանալու մեղադրանքով քրեական վարույթներ են նախաձեռնվում, անձինք են ձերբակալվում, կալանավորվում։

