
ՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 1861-ով ավելի
2026 թվականի հունվարի 1-ից ապրիլի 30-ը Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծը ստացել է 5810 հեռախոսազանգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով զգալի աճ (+1861)։
Զանգերի գերակշիռ մասը վերաբերել է
սոցիալական ապահովությանը,
առողջության համընդհանուր ապահովագրությանը,
երեխաների իրավունքների պաշտպանությանը,
քրեական վարույթներին, ազատությունից զրկման վայրերում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերին։
Թեժ գիծը կոչված է ապահովելու մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հրատապ բնույթ ունեցող հարցերի արագ և օպերատիվ արձագանք, մանդատի շրջանակում անհապաղ միջամտություն և ուղղորդում։ Միաժամանակ, ստացվող զանգերի շրջանակը հաճախ ընդգրկում է հարցեր, որոնք դուրս են Պաշտպանի մանդատից։ Նման դեպքերում, չնայած ծանրաբեռնվածությանը, աշխատակազմի մասնագետները փորձում են յուրաքանչյուր քաղաքացու տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն՝ հնարավորինս ապահովելով նաև համապատասխան մարմիններին ուղղորդումը․ ՄԻՊ

