Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
15/5/2026
share

Երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Երևանի կենտրոնում

Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի՝ պայմանավորված ուսանողների և երիտասարդների օրվա առիթով նախատեսված միջոցառումներով։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

 

Մայիսի 15-ին ժամը 22։00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների հատվածում (շատրվանների դիմաց)։

Կեսգիշերից սկսած՝ (ժամը 24։00-ից) երթևեկությունը կսահմանափակվի նաև Ամիրյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից Ամիրյան-Զաքյան խաչմերուկի հատվածում։ Մայիսի 16-ին ժամը 16։00-ից սկսած՝ ժամանակավորապես կսահմանափակվի մուտքը դեպի Հանրապետության հրապարակ։

facebook sharing button facebook