Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
15/5/2026
share

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր խցում կախված է հայտնաբերվել 52-ամյա կալանավորը

Երեկ ենթադրյալ ինքնասպանության հերթական դեպքն է արձանագրվել բանտում. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր խցում կախված է հայտնաբերվել 52-ամյա կալանավորը։ Տեղեկությունը  հարցմանն ի պատասխան հաստատեցին Քրեակատարողական ծառայությունից. «Մայիսի 14-ին՝ ժամը 17։45-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցի սանհանգույցում հայտնաբերվել է 1974թ․ ծնված կալանավորված անձը՝ կախված վիճակում։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն, բուժանձնակազմի կողմից արձանագրվել է վերջինիս մահը»։

Factor TV-ի տեղեկություններով՝ կալանավորը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով ենթադրյալ հանցագործություն կատարելու համար (սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում` սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, որոնք կատարվել են 12 տարին չլրացած անձի նկատմամբ)․ Factor

facebook sharing button facebook