Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
13/5/2026
share

Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը ցածր է․ ՀՎԿԱԿ

Հանտավիրուսի դեպքեր են գրանցվել Կանարյան կղզիներ ժամանած զբոսաշրջիկների շրջանում։ Մայիսի 12-ի դրությամբ գրանցվել է ընդհանուր 11 դեպք, որոնցից՝  9-ը հաստատված, 2-ը հավանական։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։

Կենտրոնից նշում են, որ Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր։

Հայտնաբերված վիրուսը Անդերի հանտավիրուսն է՝ հանտավիրուսի միակ տեսակը, որը կարող է փոխանցվել մարդուց մարդ՝ հիմնականում սերտ և երկարատև շփման դեպքում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) ընդհանուր բնակչության համար ռիսկը գնահատում են շատ ցածր։

Այս պահին ԱՀԿ-ն չի առաջարկում ճանապարհորդական կամ առևտրային սահմանափակումներ։

facebook sharing button facebook