Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
13/5/2026
share

Թուրքիան վերացրել է ՀՀ-ի հետ երկկողմ առևտրի արգելքները. ԱԳՆ խոսնակի պարզաբանումը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Թուրքիայի կողմից ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացմանը։

«Ողջունում ենք ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է: Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից:

Ընդգծենք, որ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչը կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով»,-նշվում է հայտարարության մեջ:

վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ մինչ այժմ, եթե Թուրքիայից ապրանք էր ուղարկվում Հայաստան, փաստաթղթերում Հայաստանը չէր նշվում որպես վերջնական հասցեատեր, քանի որ Հայաստանի անունը Թուրքիայի որոշ մաքսային կամ վարչական համակարգերում ներառված չէր համապատասխան երկրների ցանկում։ Այժմ այդ արգելքը վերացվել է։

facebook sharing button facebook