Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
13/5/2026
share

ՇՄ նախարարությունում քննարկվել է «Արդյունաբերական թափոնների քարտեզագրման» և «կանաչ» տնտեսության օրակարգը

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում միջազգային փորձագիտական թիմի հետ։

Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչության պետ Գոռ Միքայելյանի և EU4Green Recovery East ծրագրի միջազգային փորձագիտական թիմի ղեկավար Եժի Սարնացկիի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում իրականացվող «Արդյունաբերական թափոնների քարտեզագրման» գործընթացը, ինչպես նաև շրջանաձև տնտեսության սկզբունքների ներդրմանն առնչվող ընթացիկ աշխատանքները։

Հանդիպման ընթացքում Գոռ Միքայելյանը ներկայացրել է նախարարության ռազմավարական մոտեցումները թափոնների կառավարման ոլորտում՝ ընդգծելով, որ ոլորտը դիտարկվում է ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական զարգացման տեսանկյունից։ Նրա խոսքով՝ թափոնների արդյունավետ կառավարումը կարող է դառնալ շրջանաձև տնտեսության ձևավորման կարևոր հիմք, որտեղ տվյալահեն և թափանցիկ կառավարման համակարգերը առանցքային դեր ունեն։

Եժի Սառնացկին, անդրադառնալով շրջանաձև տնտեսության ներդրման միջազգային փորձին, նշել է, որ ոլորտի արդյունավետ զարգացումը պահանջում է տարբեր կառույցների և շահագրգիռ կողմերի սերտ համագործակցություն։ Նրա գնահատմամբ՝ համակարգային արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է պետական մարմինների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության համատեղ և փոխկապակցված աշխատանք։

Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ի նպաստ Հայաստանում «կանաչ» և կայուն տնտեսական զարգացման․ ՇՄՆ

facebook sharing button facebook