Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
13/5/2026
share

«Հայաստան» դաշինքը մեղադրում է իշխանությանը Թալինում վարչական ռեսուրսի չարաշահման մեջ

«Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ Թալինի բնակիչների հետ նախատեսված հանդիպումը չի կայացել Նիկոլ Փաշինյանի այցի պատճառով։ Դաշինքից հայտնում են, որ համայնքապետարանը չի կարողացել նախապես պայմանավորված ժամին ապահովել հանդիպման անցկացումը նախատեսված վայրում, ինչը դաշինքը որակում է որպես վարչական ռեսուրսի չարաշահման հերթական դրսևորում։

«Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր նախատեսված էր «Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը Թալինի բնակիչների հետ։ Սակայն Թալինի համայնքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցով՝ համայնքապետարանը չի կարողանա նախապես պայմանավորված ժամին ապահովել մեր հանդիպումը քաղաքացիների հետ նախատեսված վայրում: Մենք արձանագրում ենք, որ սա վարչական ռեսուրսի չարաշահման հերթական ակնհայտ դրսևորումն է։ Քանի որ մեր նպատակը հարյուրավոր քաղաքացիների համար պատշաճ և արժանապատիվ հանդիպում կազմակերպելն է, իսկ նշված վայրն ամենահարմարն է նման հանդիպում կազմակերպելու համար, տեղեկացնում ենք, որ չենք ընդունում մեզ առաջարկվող արհեստական սահմանափակումները։ Թալինի մեր հայրենակիցների հետ կհանդիպենք առաջիկա օրերին։ Հանդիպման հստակ օրվա և վայրի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասված է հաղորդագրությունում։
 

facebook sharing button facebook