Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
12/5/2026
share

Շուրջ 250 միջազգային հանդիպումներում բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայերի իրավունքների հարցը․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ԱԺ-ում 2025 թվականի տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի իրավունքների հարցը բարձրացրել է շուրջ 250 բարձրաստիճան միջազգային քննարկումներում և հանդիպումներում։ Նրա խոսքով՝ առանցքային պահանջն այն է, որ Ադրբեջանում պահվող բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։

«Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի իրավունքներին առնչվող հարցերը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այս տարիների ընթացքում բարձրացրել է շուրջ 250 բարձրաստիճան միջազգային քննարկումների և հանդիպումների ընթացքում: Ազգային ժողովում 2025 թվականի տարեկան հաղորդման ներկայացման շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այս համատեքստում առանքային հարցն այն է, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն, քանի որ դա է պահանջում միջազգային իրավական արժեհամակարգն ու խաղաղության գործընթացի տրամաբանությունը»,- ասված է հաղորդագրությունում․ ՄԻՊ

facebook sharing button facebook