Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
12/5/2026
share

17 մլն դրամի վնասի պահանջ և տուգանք՝ «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի նկատմամբ․ ԲԸՏՄ

Կասեցվել է «Մաքուր երկաթի  գործարան» ԲԲԸ-ի վառարանի շահագործումը. ներկայացվել է շուրջ 17 մլն․դրամի վնասի փոխհատուցման պահանջ. ԲԸՏՄ

 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Երևանում գործող մոլիբդենի խտանյութի վերամշակմամբ զբաղվող  «Մաքուր երկաթի  գործարան» ԲԲԸ-ում։

 Պարզվել է, որ Ընկերությունը գործունեության ընթացքում թրծման տեղամասի բազմահատակ վառարանը շահագործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

 Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ թրծման տեղամասի բազմահատակ վառարանի ապօրինի շահագործումը կասեցվել է։

 Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 450.000 ՀՀ դրամ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 16.961.440 ՀՀ դրամի չափով։

facebook sharing button facebook