Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
12/5/2026
share

Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք. Կոտայքի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել

Կոտայքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի հունիսի 20-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի և ֆիզիկական անձանց` 2007 թվականի օգոստոսի 10-ին և օգոստոսի  15-ին կնքված՝ հողամասերի առուվաճառքի 14 պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

 

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մայիսի 11-ի վճռով բավարարել է Կոտայքի մարզի դատախազության հայցը: Վճռով՝ անվավեր են ճանաչվել շուրջ 1.3 հա մակերեսով, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ պատմական և մշակութային արժեքների օբյեկտներ հանդիսացող 14 հողամասերի առուվաճառքի պայմանագրերը: Որպես անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր է ճանաչվել նաև հողամասերի նկատմամբ ֆիզիկական անձանց անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:

 

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով 14 հողատարածք․ Գլխավոր դատախազություն

facebook sharing button facebook