
Մայիսի 11-ից YouTube ընկերությունը պաշտոնապես հայտարարել է Հայաստանում YouTube Գործընկերային ծրագրի (YouTube Partner Program-YPP) մեկնարկի մասին, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանում գործունեություն ծավալող բովանդակություն ստեղծողներին լիարժեք օգտվել հարթակի դրամայնացման (մոնետիզացիայի) հնարավորությունից։ YouTube-ի Գործընկերային ծրագիրը հարթակ է, որի միջոցով հնարավոր է եկամուտ ստանալ հարթակում հրապարակվող բովանդակությունից։
Այս մասին առաջին անգամ հայտարարվել էր դեռ փետրվարին՝ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ, որպես ձեռքբերված պայմանավորվածություն:
Հիշեցնենք, որ հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է
- առնվազն 1000 բաժանորդ
- 365 օրվա ընթացքում հիմնական տեսանյութերի 4000 ժամ կամ նախորդ 90 օրվա ընթացքում կարճ տեսանյութերի 10 միլիոն դիտում։

