Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
11/5/2026
share

«Վայլդբերրիզ»-ում ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ․ Էկոնոմիկայինախարարություն

Հարգելի՛ գործարարներ,

Ի պատասխան վերջին շրջանում հաճախ հնչող հարցերի և մտահոգությունների՝ տեղեկացնում ենք, որ այսուհետ «Վայլդբերրիզ» էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար կարող եք դիմել ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ ( https://www.armcci.am/ ):

Անհրաժեշտ մյուս փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ստորև՝

1️․ Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար՝

 Սերտիֆիկացման ենթակա ապրանքների դեպքում՝

— համապատասխանության սերտիֆիկատ,

— որակի հայտարարագիր։

Վերոնշյալ փաստաթղթերի ստացման համար կարող եք դիմել համապատասխան սերտիֆիկացման մարմիններին՝

https://armnab.am/CertificationBodyList։

☑️ Այլ ապրանքների դեպքում՝

— ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար կարող եք դիմել ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ։

— կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը թույլ կտա հաստատել ապրանքի ծագումը, այդ թվում՝ հաշիվ-ապրանքագիր (invoice), լուսանկարներ, օգտագործման հրահանգ, ապրանքի նկարագրություն կամ այլ հիմնավորող փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ ապրանքը արտադրվել է Հայաստանում կամ ԵԱՏՄ անդամ երկրներում։

2․ ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների համար՝

— մաքսային հայտարարագիր։

 Փաստաթղթերի հետ կապված հարցերի դեպքում կարող եք դիմել «Վայլդբերրիզ»-ի տեխնիկական սպասարկման կենտրոն՝ վաճառողների պորտալի միջոցով ( https://forms.gle/dCcZpSK1zTtgX6BV7 ) կամ թողնել կոնտակտային հեռախոսահամար հետևյալ հղմամբ՝

Հետադարձ կապի ձևաթուղթ՝

https://docs.google.com/.../1FAIpQLSenqylVppuJhJ.../viewform։

 Խնդրում ենք նախապես սկսել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, որպեսզի ներդրված համակարգի շրջանակում գործընթացը կազմակերպվի հնարավորինս սահուն, ճիշտ և առանց ուշացումների։

 

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

facebook sharing button facebook