Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
11/5/2026
share

Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում շան նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ

Համացանցում  տարածում է գտել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը շանը պարանով կապել մեքենայի հետևից և վազեցնում է կենդանուն։

Իրավապահներն արդեն արձագանքել են միջադեպին։ Ներքին գործերի նախարարությունից Factor TV-ին հայտնել են, որ թեև դեպքի վերաբերյալ պաշտոնական ահազանգ չեն ստացել, սակայն տեսանյութի հիման վրա արդեն իսկ իրականացվում են օպերատիվ աշխատանքներ՝ քաղաքացու ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու համար։

Հարկ է նշել, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը Հայաստանում քրեորեն պատժելի արարք է։ Ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի՝ նմանատիպ հանցանքների համար նախատեսվում է տուգանք, հանրային աշխատանքներ կամ ազատազրկում՝ առավելագույնը մինչև երկու տարի ժամկետով։ Իսկ եթե արարքը կատարվել է առանձնակի դաժանությամբ կամ մի խումբ անձանց կողմից, պատիժը կարող է հասնել մինչև երեք տարի ազատազրկման:

facebook sharing button facebook