Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
11/5/2026
share

Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է հրաժարվել ԱՄՆ ռազմական աջակցությունից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ցանկանում է առաջիկա տասնամյակում հրաժարվել ԱՄՆ ռազմական ֆինանսական աջակցությունից և վերանայել երկու երկրների ֆինանսական հարաբերությունները։

CBS News-ի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցում Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը տարեկան ստանում է մոտ 3.8 միլիարդ դոլարի ամերիկյան ռազմական օգնություն, սակայն ինքը ցանկանում է այդ ցուցանիշը հասցնել զրոյի։

«Ես ուզում եմ սկսել հիմա և չսպասել հաջորդ Կոնգրեսին»,-ասել է նա՝ ընդգծելով, որ այժմ «ճիշտ ժամանակն է» ԱՄՆ-Իսրայել ֆինանսական հարաբերությունները վերանայելու համար։

Վարչապետը նաև հայտարարել է, որ Իսրայելի նկատմամբ ամերիկյան հասարակության աջակցության նվազումը հիմնականում պայմանավորված է սոցիալական ցանցերի ազդեցությամբ։ Նրա խոսքով՝ որոշ երկրներ մանիպուլյացնում են սոցիալական հարթակները՝ վնաս հասցնելով Իսրայելի հեղինակությանը։

facebook sharing button facebook