Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
11/5/2026
share

Բունդեսթագը հաստատել է էլեկտրոնային սարքերի կիրառումը բռնարարների համար․DW

Բունդեսթագը հաստատել է բռնարարների համար ոտքին էլեկտրոնային թևնոցներ կրելը. Գերմանիայի դատարանները կկարողանան պարտադրել դրանց օգտագործումը՝ ընտանեկան բռնություն գործադրողների կողմից: Էլեկտրոնային թևնոցի միջոցով իրավապահները հետևեն բռնարարի գտնվելու վայրը և կհնչեցնեն ահազանգ, եթե նա մոտենա, օրինակ, զոհի տանը:

Այս միջոցը կկիրառվի հիմնականում կրկնվող բռնության բարձր ռիսկի դեպքերի համար: Նոր օրենքի համաձայն՝ գերմանական դատարանները կկարողանան նաև պահանջել, որ հանցագործները անցնեն զայրույթի կառավարման դասընթացներ: Նման դատական ​​որոշումները խախտելու համար նախատեսված պատիժները նույնպես կբարձրանան. առավելագույն ազատազրկման ժամկետը՝ մինչև երեք տարի:


Գերմանիայում ընտանեկան բռնության պաշտպանության մասին օրենքում փոփոխությունները մտցվում են «Կանանց նկատմամբ բռնության մասին» Ստամբուլի կոնվենցիայի իրականացման շրջանակներում, մեկնաբանել է Բունդեսթագը: Ավելին, Գերմանիան ԵՄ առաջին երկիրը չէ, որը պահանջում է ընտանեկան բռնություն գործադրողներից կրել էլեկտրոնային թևնոց:

Գերմանիայում ընտանեկան բռնության զոհերի գրեթե 80%-ը կանայք են: 2024 թվականին դրանից տուժել է ավելի քան 170․000 մարդ: Օրինագիծը պետք է հաստատվի նաև Բունդեսրատի՝ Գերմանիայի հողերի ներկայացուցչության ֆեդերալ խորհրդի և Գերմանիայի նախագահի կողմից:

 

Մանրամասն՝ այստեղ

facebook sharing button facebook