
Փաստաբան Մերի Կարապետյանը ահազանգում է․ «Կնոջ նկատմամբ բռնության հերթական դեպք․
Այս պահին ՀՀ վարչական դատարանում ընթանում է դատական նիստ, որի շրջանակներում քննարկվում է կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի պայմաններում կայացված անհետաձգելի միջամտության որոշման ճակատագիրը։
Խոսքը մի դեպքի մասին է, երբ կինը արդեն երկրորդ անգամ ենթարկվել է բռնության՝ մանկահասակ երեխայի աչքի առաջ (նախորդ դեպքը 2025 թվականին, որի վերաբերյալ քրեական վարույթ կա նախաձեռնված)։
Դատարանում վիճարկման հիմքը ընթացակարգային ենթադրյալ խախտումներն է վարչարարություն իրականացրած ՆԳՆ ոստիկանության մասով։
Եթե որոշումը վերացվի անդառնալի և ծանր հետևանքների պատասխանատուն Դատարանն է և պետության անունից հանդես եկող բոլոր մարմինները, ում իրավասության ներքո է խնդիրը։
Որևէ ընթացակարգային խախտում չի կարող իմաստազրկել կամ պայմանավորել անձի կյանքի իրավունքի ոչ արդյունավետ պաշտպանությունը»։

