
DW լրատվականը հայտնում է․ մայիսի 9-ի շքերթը Մոսկվայում բավականին համեստ էր. 45 րոպեում եւ առանց զինտեխնիկայի: Վլադիմիր Պուտինը զուգահեռներ է անցկացրել Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման միջեւ։ Նախօրեին Վլադիմիր Զելենսկին «թույլ էր տվել» շքերթ անցկացնել Կարմիր հրապարակում՝ ստորագրելով համապատասխան հրամանագիր, որը Ռուսաստանում համարել էի «հիմար կատակ»։
Առաջին անգամ զորահանդեսին մասնակցել են Հյուսիսային Կորեայի զինվորականներ։ Միջոցառմանը ներկա են եղել Բելորուսի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահները, ինչպես նաև Լաոսի և Մալազիայի առաջնորդները։ Շքերթի ժամանակ ամբողջ Մոսկվայում անջատված է եղել բջջային ինտերնետը։

