Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/5/2026
share

ԵՄ առաքելության ղեկավարն ու Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահը մասնակցել են ՀՀ-Ադրբեջան սահմանի պարեկությանը

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուն մայիսի 7-ին հյուրընկալել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դե Ռուվերին․ վերջինս ԵՄ առաքելության ներկայացուցիչների հետ նաև մասնակցել է պարեկության։

Այս մասին ԵՄ դիտորդական առաքելությունը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Պարոն Դե Ռուվերն իր գնահատանքն է հայտնել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կողմից կատարված կարևոր աշխատանքի առնչությամբ և շնորհակալություն է հայտնել առաքելության ղեկավարին, առաքելության բելգիացի և մնացած բոլոր անդամներին՝ նվիրված ծառայության և հանձնառության համար»,-նշված է գրառման մեջ։

facebook sharing button facebook