Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/5/2026
share

ՀՀ ընտրողների ռեգիստրում 2 միլիոն 482․ 872 ընտրող կա

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ռեգիստրի տվյալները,- նշված է ծառայության «Ֆեյսբուք»-ի էջում։ Նշվում է, որ ընտրությունների օրվանից 30 օր առաջվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 միլիոն 482 հազար 872։

Հաղորդագրության համաձայն՝ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը 586 է, իսկ հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 16։

Ծառայությունը հիշեցրել է, որ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը հրապարակվում է ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը։

facebook sharing button facebook