Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/5/2026
share

Դելին օգտագործում է վերամշակված թափոնները՝ ճահճացած հողերը վերականգնելու համար

Ճահճացած հողերը վերականգնելու նպատակով Դելիի իշխանությունները սկսել են կիրառել նորարարական մոտեցում. նրանք օգտագործում են Բհալսվա աղբավայրի վերամշակված հնացած թափոնները՝ Ռուպ Վիհար և Շարմա Քոլոնի բնակավայրերի ցածրադիր ու ջրածածկ հատվածները լցնելու համար:

Այս նախագիծը թույլ է տալիս «մեկ զարկով երկու նապաստակ սպանել»։ Մի կողմից, վերամշակված թափոնների կիրառումն օգնում է աստիճանաբար մաքրել և բեռնաթափել հսկայական աղբավայրերը, մյուս կողմից՝ հնարավորություն է տալիս հյուսիսարևմտյան Դելիի անպիտան, ճահճացած տարածքները դարձնել բնակության համար պիտանի և կայուն հողաշերտեր:

Դելիի մունիցիպալ կորպորացիան (MCD) նպատակ է դրել մինչև 2026 թվականի դեկտեմբեր ամբողջությամբ հարթեցնել և մաքրել Բհալսվայի աղբավայրի տարածքը: Վերականգնված հողը նախատեսվում է ծառայեցնել հանրային շահերին. այնտեղ նախատեսվում է կառուցել կարևոր ենթակառուցվածքներ, այդ թվում՝ նոր միջպետական ավտոբուսային տերմինալ: Սա օրինակելի մոդել է, թե ինչպես կարելի է թափոնների կառավարումը ծառայեցնել քաղաքային միջավայրի բարելավմանը․ Down to earth

facebook sharing button facebook