Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/5/2026
share

Չեռնոբիլի օտարման գոտում մասշտաբային հրդեհ է

Չեռնոբիլի օտարման գոտում մասշտաբային հրդեհ է։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ այս պահին հրդեհի մոտավոր մակերեսը կազմում է ավելի քան 1100 հեկտար, սակայն քամու ուժգին պոռթկումների պատճառով կրակն արագորեն տարածվում է։

Իրավիճակը բարդանում է չոր եղանակի, ուժեղ քամու և առանձին տարածքներում առկա ականների վտանգի պատճառով։ Փրկարարները լոկալիզացնում են բռնկման օջախները՝ կանխելու կրակի հետագա տարածումը։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հավաստիացրել է, որ գամմա-ճառագայթման մակարդակը ողջ երկրում գտնվում է նորմայի սահմաններում՝ հորդորելով հիմնվել բացառապես պաշտոնական աղբյուրների վրա․ DW 

facebook sharing button facebook