Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/5/2026
share

Վանաձորին է վերադարձվել 6 հողատարածք` Երկաթուղայինների այգուց

 Լոռու մարզի դատախազությունում, Լոռու մարզպետարանի միջնորդությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում, պարզվել է, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտների կողմից դրանք օգտագործվում են պայմանագրերի խախտումներով ու ոչ նպատակային: Արդյունքում՝ այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում:

 

Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝ միջնորդագիր է ուղարկվել Վանաձորի համայնքապետարան՝ վերոնշյալ 22 սուբյեկտների հետ կնքված վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրերը խզելու նպատակով:

 

Միջնորդագրի արդյունքում՝ այսօրվա դրությամբ լուծվել է պայմանագրերից 6-ը և Վանաձոր համայնքի փաստացի տիրապետմանն է վերադարձվել 1389,7 քմ ընդհանուր մակերեսով հողատարածք:

 

Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են․ հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից 

facebook sharing button facebook