Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/5/2026
share

ՀՀ բուժկենտրոնների տնօրենները վերջին օրերին առողջապահության նախարարի խոսնակի անունից կեղծ SMS-ներ են ստանում․պարզաբանում

Հայաստանի բժշկական կենտրոնների տնօրենները վերջին օրերին հաղորդագրություններ են ստանում ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանի անունից, որոնք, պարզվում է, կեղծ են։ Մարիամ Ծատրյանը պարզաբանել է, որ այդկերպ նման գործողությունների հեղինակները փորձում են բժշկական գաղտնիքների մասին տեղեկություններ հավաքագրել։ Խոսնակն ընդգծել է, որ միտում է տեսնում, որ այս ամենը վտանգավոր գործընթացի կվերածվի։  Նրա խոսքով՝ եթե նախորդ անգամ հաղորդագրություններն իր նկարով էին ստացել բուժաշխատողները, այս անգամ`ուղղված էին  բժշկական կենտրոնների տնօրեններին: Արհեստական բանականության միջոցով գեներացվել է նաև իր ձայնը: Ծատրյանի խոսքով՝ կեղծ նամակները տարածվում են «Whatsapp»  հավելվածի միջոցով` իր նկարով և տարբեր հեռախոսահամարներով։ Փորձ է արվում պարզել  ստանալ այնպիսի ինֆորմացիա, որը կարող է  միտում ունենալ վտանգավոր գործընթացի վերածվելու` հաշվի առնելով ոլորտի զգայուն լինելը, բժշկական գաղտնիքը և մի շարք այլ գործոններ:

Մարիամ Ծատրյանը հորդորել է առողջապահական համայնքի գործընկերներին՝ լինել առավել զգոն և չարձագանքել կասկածելի հաղորդագրությունների ու զանգերի։

facebook sharing button facebook