Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/5/2026
share

Սատկած կենդանիներ, աղբ ու գարշահոտություն` Մասիսի դրենաժներում. Հետք

Մասիս համայնքից Սիս բնակավայր տանող ճանապարհի դրենաժային համակարգերից մեկը վերածվել է աղբավայրի։ Ջրատարում պլաստիկ շշեր են, կենցաղային, շինարարական աղբ և սատկած կենդանիներ։ Աղբով լցված դրենաժը ոչ միայն էկոլոգիական աղետի, այլև՝ համաճարակային բռնկումների աղբյուր է,-գրում է Հետքը։

Դրենաժը ջրահեռացման համակարգ է՝ հողում կուտակված ավելորդ ջրերը հեռացնելու համար։ Այն օգնում է կանխել հողերի ճահճացումը, աղակալումը և պահպանել ստորգետնյա ջրերի բնական մակարդակը։

Դրենաժի հարակից տարածքում ձկնաբուծարան, քարերի մշակման արտադրամաս և այլ տնտեսություններ կան։ Մի քանի հարյուր մետր հեռավորության վրա էլ Մասիս քաղաքի աղբավայրն է։

Մասիսի համայնքապետարանի կոմունալ ծառայության բաժնի պետ Սուրեն Ամիրջանյանն ասում է՝ դրենաժները մաքրվում են սահմանված պարբերականությամբ, սակայն աղբը կրկին կուտակվում է՝ բնակիչներն են թափում։

 

Մանրամասները՝ տեսանյութում

facebook sharing button facebook