Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/5/2026
share

Ավտոմեքենան բախվել է սյանը, ապա հայտնվել գետում

Մայիսի 7-ին, ժամը 22։57-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև ընկել գետը․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել գետը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս բերել գետից։

facebook sharing button facebook