Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/5/2026
share

ԵԽԽՎ պատվիրակությունը նախընտրական այցով կժամանի Հայաստան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 7 անդամից բաղկացած պատվիրակությունը՝ Դամիեն Կոտիեի (Շվեյցարիա, EPP/CD) գլխավորությամբ, մայիսի 11-12-ը կայցելի Հայաստան՝ գնահատելու նախընտրական քարոզարշավը և քաղաքական իրավիճակը՝ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։

Երևանում պատվիրակությունը նախատեսում է հանդիպել Ազգային ժողովի նախագահին, Արդարադատության նախարարին, խորհրդարանական խմբակցությունների և ընտրություններին մասնակցող արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին, ինչպես նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը։

 

Հանդիպումներ են նախատեսված նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրական դիտորդական առաքելության ղեկավարի և նրա տեղակալի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև Տեղեկատվական համակարգերի գործակալության, դիվանագիտական համայնքի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

 

Պատվիրակությունը այցի ավարտին հանդես կգա հայտարարությամբ։ Այցից հետո 22 անդամից բաղկացած լիարժեք պատվիրակությունը հունիսի 7-ին կժամանի Հայաստան՝ դիտարկելու ընտրությունները։

facebook sharing button facebook