
«Մարտունիում ծառերի սպանդը շարունակվում է, բայց արդեն «օրինական» դաշտում: «Ժամկետանց» հանրային լսման դրական եզրակացությունը և «գրպանային» ավագանու որոշումը համայնքի ղեկավարի ձեռքում է:
Համայնքի ղեկավար պարոն Հովեյանն էլ ավագանու նիստում ասում է, որ հասուն ծառերը խանգարում են կոմունիկացիաներին:
Ստացվում է, որ մի քանի տարին մեկ արմատակալած, հասուն ծառերը պիտի հանեն ու նոր տնկիներ դնեն, որ կոմունիկացիաներին չխանգարի:
Ավելի մանրամասն՝ հաջորդիվ»։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրառում արել «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանը

