Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/5/2026
share

Բոլոր ուսումնական հաստատությունների աշխատողներին՝ քարոզչությամբ չզբաղվե՛ք․ նախարարի զգուշացումը

ՀՀ կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության նախարար Ժաննա Անդրեասյանը, Ազգային ժողովում, ելույթի ժամանակ ընդգծել է, որ կրթական հաստատություններում քարոզչության դեպքում արձագանքը լինելու է կոշտ․ «Քանի որ առաջիկա օրերին մեկնարկելու է նաև պաշտոնական քարոզարշավը, ես պետք է ևս մեկ անգամ հիշեցնեմ, զգուշացնեմ, չհորդորեմ, այլ ուղղակի զգուշացնեմ մեր բոլոր ուսումնական հաստատություններում աշխատող բոլոր քաղաքացիներին, օրենսդրության որևէ խախտման պարագայում լինելու է, գործելու է օրենքը ամբողջ խստությամբ»։

 

Նախարարը նշել է, որ կրթության համակարգը քաղաքականությունից զերծ պահելը  կառավարության կարևորագույն ձեռքբերումներից է և կրթության ոլորտի աշխատողները  պիտի զբաղվեն կրթությամբ․ «Սա չի նշանակում, որ որևէ մեկը չպիտի ունենա իր դիրքորոշումը՝ որպես քաղաքացի և չկարողանա արտահայտել, բայց կրթական հաստատությունները դարձնել քաղաքական գործունեության բեմահարթակ, չի թույլատրվելու։ Յուրաքանչյուր դեպքի հետևից նման ահազանգի պարագայում օրենքը գործելու է ամբողջ խստությամբ»։

 

Ըստ նախարարի՝ նախորդ տարիներին փոխվել են կրթության ոլորտի բոլոր օրենքները և շատ հստակ մեխանիզմներ են նախատեսվել՝ նման գործունեության պարագայում՝ ընդհուպ աշխատանքից ազատում, նաև մանկավարժական գործունեության իրավունքից զրկում։

 

Նա վստահեցրել է, որ ահազանգերի դեպքում ձեռնարկելու են անհրաժեշտ բոլոր քայլերը։

 

 

Տեսանյութը՝ Ա1+-ի

facebook sharing button facebook