
ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը Ժնևում մասնակցել է Ինտեգրված գլոբալ ջերմոցային գազերի տեղեկատվական համակարգի (IG3IS) գագաթնաժողովին։ Միջոցառման ընթացքում քննարկվել են ջերմոցային գազերի մոնիթորինգի ազգային համակարգերի զարգացման և միջազգային փորձագիտական աջակցության ընդլայնման հնարավորությունները, իսկ Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկել որպես բանախոս՝ նվիրված երկրների տեխնիկական կարողությունների ամրապնդմանը։
Հաղորդագրությունում մասնավորեցնում են, որ
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության («Հայհիդրոմետ» ՊՈԱԿ) ՝ ինտեգրված գլոբալ ջերմոցային գազերի տեղեկատվական համակարգի (IG3IS) շահառուների խորհրդակցություններին և օգտատերերի գագաթնաժողովին
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը մասնակցել է 2026 թվականի ապրիլի 20–22-ը կայացած «Ինտեգրված գլոբալ ջերմոցային գազերի տեղեկատվական համակարգի (IG3IS) շահառուների խորհրդակցություններին և օգտատերերի գագաթնաժողովին», որը կազմակերպվել էր Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) քարտուղարությունում՝ ք. Ժնևում։
Միջոցառման նպատակն էր խթանել IG3IS համակարգի գործնական կիրառումը՝ ջերմոցային գազերի դիտարկման տվյալների արդյունավետ օգտագործման ուղղությամբ երկրների կարողությունները զարգացնելու համար։
Քննարկումները կենտրոնացած էին հետևյալ հիմնական ուղղությունների վրա՝
• մթնոլորտային դիտարկումների և արբանյակային տվյալների կիրառումը արտանետումների գնահատման նպատակով
• դիտարկման տվյալների ինտեգրումը ազգային համակարգերի հետ
• կարողությունների զարգացում և գիտելիքների փոխանցում
• IG3IS տվյալների կիրառումը կառավարման և որոշումների ընդունման գործընթացներում։
Վալենտինա Գրիգորյանը հանդես է եկել որպես բանախոս «Կարողությունների զարգացման լուծումներ» (Solutions for Capacity Building) խորագրով նիստում, որը նվիրված էր երկրների տեխնիկական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը՝ ջերմոցային գազերի դիտարկման տվյալների արդյունավետ օգտագործման նպատակով։
Քննարկման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել հետևյալ հարցերին՝
• դիտարկումների, մոդելավորման և տվյալների վերլուծության ոլորտներում անհրաժեշտ կարողությունների ձևավորում
• տվյալների ինտեգրում ազգային հաշվետվության համակարգերում
• կայուն ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորում՝ կարողությունների շարունակական զարգացման համար
Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև առանձին աշխատանքային քննարկում՝ նվիրված նախագծերի մշակմանը և համատեղ ձևավորմանը, որի ընթացքում քննարկվել են՝
• երկրների կողմից առաջադրվող առաջնահերթությունները ապագա նախագծերի համար
• ֆինանսավորման հնարավորությունները, ներառյալ զարգացման բանկերը և դոնոր կազմակերպությունները
• IG3IS շրջանակում համատեղ նախաձեռնությունների մշակման մոտեցումները։
Գործուղման ընթացքում տեղի են ունեցել նաև մի շարք ոչ պաշտոնական հանդիպումներ և խորհրդակցություններ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝
• Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակ
• Ջրային գլոբալ գործընկերություն
• Կամավոր համագործակցության ծրագիր (VCP)
֊ագրոօդերևութաբանական և կլիմայական ծառայությունների ոլորտում։
Քննարկումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել՝
• Հայաստանի մասնակցությանը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ծրագրերին
• տեխնիկական և փորձագիտական աջակցության հնարավորությունների ընդլայնմանը
• ջերմոցային գազերի մոնիթորինգի ազգային համակարգերի զարգացմանը
• դիտարկման տվյալների արդյունավետ ինտեգրմանը որոշումների ընդունման գործընթացներում
• EW4ALL ազգային ճանապարհային քարտեզի հետագա իրականացմանը։
Գագաթնաժողովին մասնակցությունը կարևոր հնարավորություն էր՝ ամրապնդելու միջազգային համագործակցությունը և նախանշելու հետագա քայլերը Հայաստանում ժամանակակից կլիմայական ծառայությունների և դիտարկման համակարգերի զարգացման ուղղությամբ։

