Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
05/5/2026
share

Յուրի Մովսիսյանը՝ հասարակական իմունիտետի, ֆրանսիական աջակցության և «ռուսական ֆորպոստ» լինելու իրականության մասին

«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝  

Ռուսական շահերի և պատասխանատվության գոտում, ռուս խաղաղապահի քթի տակ 100 հազարից ավել բնիկ ժողովուրդ է բռնի տեղահանման ենթարկվում, սակայն՝ 0 քաղաքական ակցիա ՌԴ-ում և ՀՀ-ում գտնվող ռուս պաշտոնյանների ուղղությամբ X դերակատարների կողմից։

Այնինչ, ՌԴ-ում նույն դերակատարների կողմից կարելի էր ի նշան բողոքի ցույց կազմակերպել հայկական պատվիրակության և ՀՀ փաստացի ղեկավարի դեմ, Մակրոնին մեղադրել Արցախը ուրանալու մեջ, Զելենսկուն՝ Ադրբեջանին ֆոսֆորային զինատեսակներ մատակարարելու մեջ, ԵՄ-ին՝ ժողովրդավարությունը անտեսելու մեջ և այլն, և այլն։

2022-2023-ից Ֆրանսիան շատ կարևոր դեր է խաղացել մի քանի բաղադրիչներով Հայաստանի անվտանգությունն ու զսպման համակարգը ուժեղացնելու առումով։ Եվ այո, Մակրոնը իրավացի է, որ մինչ այդ բոլորը մեզ դիտարկում էին առավելագույնը ռուսական ֆորպոստ, որից չպետք է նեղսրտել, քանի որ իրականությունը դա էր։

Եթե ռուսների հույսը այս անբաշար քաղաքական խմբակներն ու սութի բլոգեռներն են, ապա լրջորեն սխալվում են՝ թերագնահատելով Հայաստանում բնակվողների հասարակական իմունիտետը․ Յուրի Մովսիսյան 

facebook sharing button facebook