Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
05/5/2026
share

Մեկնարկում է Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը

Երևանում մեկնարկում է Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը,- հաղորդում է «Արմենպրես»-ը։ Գագաթնաժողովին ընդառաջ ՀՀ նախագահի նստավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի դիմավորման պաշտոնական արարողությունը։ 

 

Դիմավորման արարողությունից հետո տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրամիության քաղաքական ղեկավարության հետ, որից հետո կմեկնարկի գագաթնաժողովը։  Գագաթնաժողովի արդյունքներով տեղի կունենա մամուլի ասուլիս։ 

facebook sharing button facebook