
Այն, որ վերջին տարիներին Լոռու նախկին մարզպետ, այժմ ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը և Լոռու ներկայիս մարզպետ Արեն Մկրտչյանը հսկայական աշխատանքներ են իրականացրել և շարունակում իրականացնել մարզում բնությունը պաշտպանելու ուղղությամբ, դա ակնհայտ է։ Վերջերս անգամ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը և Ջրային կոմիտեի «Մելիորացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը Սասուն Միրոյանը, Լոռու մարզում մեծ աշխատանքներ են իրականացրել Փամբակ և Դեբեդ գետերը աղբից մաքրելու ուղղությամբ, դա անհերքելի փաստ է,- գրում է Shamshyan.com-ը։
Մայիսի 4-ին, աղբյուրի տեղեկացմամբ, անձրևներից վարարած Փամբակ գետը դուրս է եկել հունից և ավերածություններ ու անհարմարություններ ստեղծել։
Լոռվա խճուղու հարևանությամբ գտնվող Վանաձոր քաղաքի գլխավոր կամուրջներից մեկի հարևանությամբ գործող մի քանի ընկերություններ հայտնվել են «շրջափակման» մեջ։ Պատճառը ըստ վանաձորցիների ինչ-որ մարդիկ են, ովքեր կասկածելի հանգամանքներում ռեստորանային համալիրներ ու գազալցակայան են կառուցել և դրանով Փամբակ գետի հունի «հերն անիծել»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

