Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
04/5/2026
share

Գերմանիայի 3 կուսակցություններ լքում են X սոցիալական հարթակը․ DW

Գերմանիայի 3 կուսակցություններ հայտարարել են X սոցիալական մեդիա հարթակը լքելու մասին: Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը (SPD)՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կուսակցության կոալիցիոն գործընկերը, ինչպես նաև ընդդիմադիր «Կանաչներ» և «Ձախեր» կուսակցությունները հայտարարել են, որ «X-ը վերջին տարիներին ընկղմվել էքաոսի մեջ»։

«Մենք այլևս չենք ցանկանում աջակցել X-ի նման հարթակին, որը տարածում է աջակողմյան պոպուլիստական ​​բովանդակություն, ատելության խոսք և ապատեղեկատվություն», - ասվում է SPD-ի Facebook-ում հրապարակված հայտարարության մեջ:

Տեքստին ուղեկցում էր Էլոն Մասկի լուսանկարը, որտեղ նա բարձրացնում էր աջ ձեռքը՝ նացիստական ​​ողջույնի նման ժեստով:


#WirVerlassenX (#ՄենքԼքում ենքX-ը) հեշթեգը, որն օգտագործում էին բոլոր 3 կուսակցություններն իրենց որոշումները հայտարարելու համար, մայիսի 4-ին ամենաթրենդայինն էր Գերմանիայի հարթակում:


Այս հայտարության ֆոնին, սակայն, Գերմանիայի շատ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, շարունակում են պարբերաբար գրառումներ անել X-ում:

facebook sharing button facebook