Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
04/5/2026
share

Լեյպցիգի կենտրոնում մարդատար մեքենան մխրճվել է ամբոխի մեջ․ կան զոհեր․ DW

Մայիսի 4-ին մեքենան մխրճվել է Լայպցիգի կենտրոնում հետիոտնային գոտում գտնվող մարդկանց բազմության մեջ։ 2 մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել,- հղում անելով MDR-ին՝ հաղորդում է DW—ն:

 

Ըստ Bild-ի կա առնվազն 8 վիրավոր։ Վարորդը մեծ արագությամբ է անցել Լայպցիգի կենտրոնով։ Դեպքը տեղի է ունեցել Գրիմմայշշտրասե առևտրի փողոցում։ Առնվազն 8 մարդ վիրավորվել է, հաղորդում է թերթը՝ հղում անելով ոստիկանությանը։ Տեղական Leipziger Volkszeitung թերթը, հղում անելով ականատեսներին, հաղորդում է, որ մեքենան «անցել է շատ մեծ արագությամբ»։

 

 

Բախման պատճառը պարզ չէ։ Դեպքի վայրում են գտնվում տասնյակից ավելի շտապօգնության մեքենաներ, փրկարարական ուղղաթիռ և դատաբժշկական փորձագետների ու քննիչների մեծ խումբ։ Քաղաքային հիվանդանոցները պատրաստ են բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին։ «Վարորդը ձերբակալվել է և ներկայումս այլևս վտանգ չի ներկայացնում»,-հայտարարել է Լայպցիգի ոստիկանությունը։ Լրացուցիչ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում։

facebook sharing button facebook