Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
04/5/2026
share

Կայա Կալասը Հայաստանից կուղևորվի Ադրբեջան

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի Բաքու: Այս մասին ասված է ԵՄ դիվանագիտական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

 

 

Նշվում է, որ Կայա Կալասը Երևանում մայիսի 5-ին կմասնակցի Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովին, որից հետո նույն օրը կմեկնի Բաքու: Հաղորդվում է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավարը Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

 

Կայա Կալասը Երևանում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, իսկ մայիսի 5-ին կմասնակցի ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովին։

 

 

Լուսանկարը՝ Արմենպրեսի

facebook sharing button facebook