
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության վերաբերյալ հռչակագիր են ստորագրել։
«Այսօր Քիր Սթարմերի հետ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագրով մենք բացում ենք նոր և խոստումնալից գլուխ հայ-բրիտանական հարաբերություններում, որոնք կառուցված են ընդհանուր արժեքների և ամրապնդված համագործակցության վրա»,-այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Քիր Սթարմերը Երևանում է՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

