Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
04/5/2026
share

Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը

Այսօր՝ մայիսի 4-ին, Երևանի Մարզահամերգային համալիրում մեկնարկեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ 

Հայաստան են ժամանել շուրջ 5 տասնյակ երկրների առաջնորդներ։ Այդ թվում ՝ Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Չեխիայի, Նորվեգիայի և Լեհաստանի վարչապետերը, ինչպես նաև Եվրամիության ղեկավարները և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Առաջին անգամ այս ձևաչափով հանդիպմանը մասնակցում է նաև Կանադայի վարչապետը։

Գագաթնաժողովին չի մասնակցում միայն Գերմանիայի կանցլերը։ Չնայած հրավերին՝ Երևան չի ժամանել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գագաթնաժողովին միանցավ տեսակապի միջոցով։ 

Հայաստանի կապակցվածությունը կարևոր դեր է կատարում Եվրոպայի մատակարարման շղթաների համար: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գագաթնաժողովին ժամանելիս լրագրողների հետ ճեպազրույցում:

Ֆոն դեր Լայենը նաև առանձնացրել է այն թեմաները, որոնք քննարկվելու են Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում: Դրանք են Եվրոպայի անկախությունը, մասնավորապես՝ էներգետիկ անկախությունը, պաշտպանությունն ու անվտանգությունը, ինչպես նաև մատակարարման հուսալի շղթաները:

Գագաթնաժողովն անցկացվում է տարվա մեջ երկու անգամ՝ գարնանը և աշնանը։ Գարնանային գագաթաժողովը հյուրընկալում է ԵՄ անդամ չհանդիսացող, աշնանը՝ ԵՄ անդամ պետություն։

 

facebook sharing button facebook