.jpg )
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում Ֆրանսիայի նախագահին դիմավորեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստան էին ժամանել Եվրամիության պատվիրակությունը, որի կազմում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուսա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան և ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

